Հայ մարզիկները պարգևատրվել են
26 Սեպտեմբերի, 2011 00:00Սեպտեմբերի 16-ից 19-ը Բելգիայում անցկացված ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթած մարզիկներին և նրանց մարզիչներին սեպտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Միջազգային մրցասպարեզում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին հանձնել է պատվոգիր, իսկ մարզիչ Նաիրի Մաթևոսյանը, մարզիկ, ազգային բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Հարությունյանը և նրա եղբայր, մարզիկ Գարիկ Հարությունյանը պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով: