ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին

28 Սեպտեմբերի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին:

Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զինված ուժերում կարգապահության ամրապնդման և արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կարևորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդն իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի և հասարակության միջև ձևավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը:
  • Տարածել