2011թ. հոկտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները
7 Նոյեմբերի, 2011 00:00Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հոկտեմբերի 1-ից 31-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ:
Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1150 անգամ:
Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: