Ալագյազ զորավարժարանում անցկացվել է ռուս-հայկական մարտավարական համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը

31 Հոկտեմբերի, 2011 00:00
Հոկտեմբերի 27-ին Ալագյազ զորավարժարանում անցկացվել են հայ-ռուսական մարտավարական համատեղ զորավարժություններ` մարտական կրակով:

Զորավարժությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները` համալրված հետևակի ԲՄՊ-2 մարտական մեքենաներով, Տ-72Բ տանկերով, ուժեղացված հրետանիով և ՀՕՊ միջոցներով, անցկացրել են լեռային տեղանքի բարդ պայմաններում մղվող պաշտպանական մարտերի առաջադրանքների մշակման համատեղ ուսումնական վարժանքներ, կատարել են մարտական գործողությունների բազմակողմանի ապահովման խնդիրներ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը զորավարժություններին ներկայացված են եղել առանձին մոտոհրաձգային գնդի գումարտակով, հատուկ նշանակության ուժերի վաշտով և ռազմական ավիացիայով: Ներգրավված են մոտ 300 զինծառայող, 50 միավոր սպառազինություն, ռազմական տեխնիկա և Ми-8 երկու ուղղաթիռ: Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմաբազայից ներգրավված է եղել ավելի քան 500 զինծառայող, սպառազինության և ռազմական տեխնիկայի մոտ 200 միավոր:
  • Տարածել