Մամուլի հաղորդագրություն

3 Նոյեմբերի, 2011 00:00
Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին նոյեմբերի 3-ին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների կազմհաստիքային միջոցառումների և օպտիմալացման կարգի իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը այցելել է 102 ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով:
  • Տարածել