Մամուլի հաղորդագրություն
26 Հոկտեմբերի, 2011 00:00Հոկտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի կադրերի և կրթության վարչությունների պատվիրակությունը:
Այցի ընթացքում Կիպրոսի Ազգային գվարդիայի ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության և կադրերի վերապատրաստման ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: