Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

25 Հունվարի, 2012 00:00
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. հունվարի 27-29-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

Հունվարի 27-ին` ժամը 17.00-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, տոնական համերգ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հունվարի 28-ին` ժամը 10.00-ին – ՀՀ ՊՆ ղեկավարության, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն ժամը 12.00-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ (Լրագրողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոն-ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 28-ին` ժամը 09.30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները) ժամը 22.00-ին – Տոնական հրավառություն Երևանում հրետանային 20 համազարկերով Հունվարի 29-ին` ժամը 10.30-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում: ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառումներ, զինվորական քայլերթեր կկազմակերպվեն ՀՀ մարզկենտրոններում, ՀՀ ԶՈւ զորամասերի տեղակայման վայրերում:
  • Տարածել