ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

18 Հունվարի, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:

Հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարներ:
  • Տարածել