ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրազաբեկյանի գլխավորությամբ մայիսի 23-ին մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է մայիսի 24-ից 27-ը անցկացվող MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

23/05/2011

Ավելին

Մեկնարկել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովը

Մայիսի 19-ին Երևանում մեկնարկել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ-ի հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովը:

19/05/2011

Ավելին

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին:

17/05/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մայիսի 15-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի վերաբերյալ ակնարկ

Հանրային հեռուստատեսության Հայլուր լրատվական ծրագրին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, դիպուկահարների ակտիվացմանը, ինչպես նաև գարնանային զորակոչի կազմակերպչական աշխատանքներին:

16/05/2011

Ավելին

Պաշտպանության նախարարը հանդիպել է Թալինի վետերաններին և զոհված ազատամարտիկների հարազատներին

Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 9-ին այցելել է Թալին, հանդիպել հայրենական պատերազմի վետերանների, արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված ազատամարտիկների հարազատների հետ:

09/05/2011

Ավելին

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի այցը Եռաբլուր Պանթեոն

Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ այսօր այցելել է Եռաբլուր Պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիների հիշատակին:

08/05/2011

Ավելին

Մեկնարկել է “Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության’’ հանրապետական գիտաժողովը

Պաշտպանության նախարարությունում մայիսի 4-ին մեկնարկել է “Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության” հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում են պատմության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ:

04/05/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր:

27/04/2011

Ավելին