Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում:
26/09/2011
ԱվելինՌազմական կրթության վերաբերյալ կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը և առկա խնդիրները:
26/09/2011
ԱվելինՀայ մարզիկները պարգևատրվել են
Սեպտեմբերի 16-ից 19-ը Բելգիայում անցկացված ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթած մարզիկներին և նրանց մարզիչներին սեպտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
26/09/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
24/09/2011
ԱվելինՊաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ:
23/09/2011
ԱվելինՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես:
21/09/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:
20/09/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լեհաստան
Սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:
10/09/2011
ԱվելինՄամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների իրավական ապահովման մարմինների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ տնտեսական դատարանի, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները:
07/09/2011
Ավելին
Հայերեն
English
Русский