Մամուլի հաղորդագրություն
23 Ապրիլի, 2012 00:00Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային /նստավայրը ք.Թբիլիսի/:
Հանդիպման ընթացքում դեսպան Պրինարուն ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին և փոխանցել պաշտպանական բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ռումինական կողմի պատրաստակամությունը:
Շնորհավորելով գնդապետ Սեկարային ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է նորանոր հաջողություններ և հույս հայտնել, որ ռազմական կցորդի նշանակումից հետո երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: