Մամուլի հաղորդագրություն

27 Ապրիլի, 2012 00:00
Ապրիլի 24-ից 26-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռումինիայի գլխավոր զինվորական դատախազ Նիկոլաե Լուպուլեսկուի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպումների ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկու երկրներում գործող ռազմական արդարադատության համակարգերի շուրջ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակման, հետագա համագործակցության վերաբերյալ: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
  • Տարածել