12/04/2010

Ավելին

12/04/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն ստահոդ, կեղծ տեղեկություններ են տարածում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ: Իրականությանը չհամապատասխանող հերթական սուտը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ապրիլի 12-ին: Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվությունը երբեմն նույնիսկ վերածվում է զավեշտի. 2010թ. ապրիլի 8-ի առավոտյան` ժամը 10.06-ին ադրբեջանական 1նյուզ.ազ կայքում հաղորդագրություն է տեղադրվել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ապրիլի 8-ին` ժամը 10.30-ից 11.00-ն, 10.30-ից 12.30-ը, 21-40-ից 21.55-ը, գնդակոծել են ադրբեջանական դիրքերը (http://www.1news.az/politics/20100408100633373.html): ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: Միաժամանակ կոչ ենք անում ադրբեջանական լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց և հայ-ադրբեջանական շփման գծում արհեստականորեն չսրել իրավիճակը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12/04/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

ՀՀ զինված ուժերի զորամասերում «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մեկնարկի կապակցությամբ ապրիլի 12-ին` ժամը 15.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ընդունելություն, որին կմասնակցեն գիտության և մշակույթի գործիչներ, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մտավորականության ուժերով ՀՀ ԶՈՒ զորամասերում անցկացնել հանդիպումներ, զրույցներ և դասախոսություններ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ապրիլի 12-ին` ժամը 14.30-ից մինչև 14.50-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

10/04/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ապրիլի 9-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Մովսես, Այգեպար գյուղերի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

10/04/2010

Ավելին

08/04/2010

Ավելին

08/04/2010

Ավելին

07/04/2010

Ավելին

Հերթական նորակառույցը զինված ուժերում

<img width="250" height="170" align="left" alt="" src="/UserFiles/Image/Zoranoci-bacum-07.04.2010-a.jpg"/>Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ուղեկցությամբ հերթական աշխատանքային այցով եղել է ԶՈՒ զորամասերից մեկում, ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զորամասի խնդիրներին, նախորդ այցի ընթացքում իր տված ցուցումների համաձայն կատարված աշխատանքներին: Նույն օրը ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակառույց զորանոցի բացման արարողությունը:

07/04/2010

Ավելին

Հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությունը

Ապրիլի 7-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին հանձնվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված սահմանախախտ, ԱՀ ԶՈւ 21-ամյա զինծառայող Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/geru-handznum-2010-04-07.jpg" alt=""/>

07/04/2010

Ավելին

07/04/2010

Ավելին

06/04/2010

Ավելին