Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարին
Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին
27/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
«Հրապարակ» օրաթերթում 25.09.2010թ. տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ պարզաբանում ենք. Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է: Օրդինատորների հետկանչի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամաններ կամ հանձնարարականեր չեն ստորագրվել, իսկ 2010թ. ընդունված բոլոր կլինիկական օրդինատորները իրենց մասնագիտական ուսուցումը ստանում են համապատասխան կլինիկական բազաներում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
27/09/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
26/09/2010
Ավելին24/09/2010
Ավելին24/09/2010
Ավելին24/09/2010
Ավելին24/09/2010
ԱվելինՊաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
<img width="250" height="181" align="left" alt="" src="/UserFiles/Image/rd-despan-2010-09-24-b.jpg"/>2010թ. սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:
24/09/2010
ԱվելինՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը Պաշտպանության նախարարությունում
Ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի օպերատիվ գործողությունների ղեկավար տիկին Պասկալ Մեժ Վագների և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Նադյա Կեբիր Ռաոլոսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիներին և քաղաքացիական ներկալվածներին (պատանդներին) վերաբերող հարցեր: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/red-cross-2010-09-24-a.jpg" alt=""/> Զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանական կողմում գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու խնդրին և մասնավորապես, վերջերս ադրբեջանցիների կողմից ձերբակալված ու ԱՀ զանգվածային լրատվամիջոցներով «դիվերսանտ» հորջորջվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի հայրենադարձման հարցին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
24/09/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Սեպտեմբերի 23-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե օրերս հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցներից զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ: Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդել են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից զոհվել է մեկ զինծառայող՝ եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ), ինչի մասին նույն օրը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է համապատասխան հաղորդագրություն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
23/09/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը. 17.09.2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու և խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում: Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին և շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին:
22/09/2010
Ավելին