Հայտարարություն

16 Մայիսի, 2013 00:00
2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:

Հանդիպումները տեղի կունենան. մայիսի 17-ին` Վանաձորում, մայիսի 20-ին` Արմավիրում, մայիսի 24-ին` Աբովյանում, հունիսի 4-ին` Իջևանում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (077), (099) 343-003:
  • Տարածել