Օպերատիվ հավաք պաշտպանության նախարարությունում

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

21/02/2011

Ավելին

Օպերատիվ հավաք պաշտպանության նախարարությունում

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ: Օպերատիվ հավաքը, որի նպատակն է բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում, տևելու է մինչև փետրվարի 24-ը:

21/02/2011

Ավելին

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԳԵՆԵՐԱԼ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ

Զրույց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ – գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ «Հայ զինվոր», թիվ 6 (871), 16-23 փետրվարի, 2011թ. -Պարոն Հարությունյան, Ձեր կերպարն այնքան ներդաշնակ է զինվորականի մասին համընդհանուր պատկերացումներին։ Զինվորականներ կան, որոնք ասես համազգեստով են ծնվել… -Իմ կերպա՞րը… իսկ ինչպիսի՞ն է իմ կերպարը ժողովրդի պատկերացմամբ։ -Խիստ, կտրուկ, անզիջում, հավասարակշիռ, պրագմատիկ… գեներալական համազգեստը… -Գեներալական համազգեստի տակ ապրող, զգացող հոգի է, որը կարոտներ ունի, սերեր, կորուստներ, թուլություններ… Երբեմն թվում է՝ երեկ էր, երբեմն թվում է՝ մի ամբողջ հավերժություն է անցել… Հորս կորցրի, երբ չորս տարեկան էի, գրեթե չեմ հիշում նրան։ Հայրս եղել է ու կմնա իմ ամենամեծ հպարտությունը։ Հորս բարի անունը, համբավն ու հեղինակությունը միշտ ուղեկցել են ինձ։ Նրան օրհնանքով էին հիշում։ Մտածում եմ, որ հայրս իր հիշատակով ավելի շատ է դաստիարակել ինձ, քան կդաստիարակեր, եթե կենդանի լիներ։ Նա հեռացավ՝ թողնելով մի անսահման հպարտություն ու մի մեծ պարտք՝ իր հիշատակի առաջ։ Այդ պարտքը ես մարում եմ մինչ օրս։ Մայրս արժանապատվորեն իր ուսերին առավ միայնակ յոթ զավակ մեծացնելու ծանր բեռը։ Նա խիստ կին էր, հազվադեպ էր ժպտում, երեխաներին երես չէր տալիս ու պատժում էր սխալների համար։ Մենք վախենում էինք մայրիկից։ Ես հետո հասկացա, որ իր սերը, քնքշանքը, թուլությունը պահում էր ներսում. չէ՞ որ պիտի փոխարիներ տան տղամարդուն, պիտի նաեւ հայր լիներ երեխաների համար։ Թերեւս իմ հանդեպ մի քիչ ներողամիտ էր. ես ընտանիքի ամենակրտսեր երեխան էի։ Հավանաբար դա էր պատճառը, որ ես մյուսներից աշխույժ էի, ավելի չար, նույնիսկ կարող էի անկարգություն անել։ Մեր ընտանիքի բոլոր երեխաները մանկուց աշխատել են։ Մեծերը խնամում էին փոքրերին, օգնում էին հոգալ տան կարիքները։ Մենք միշտ կարիքի մեջ ենք եղել, ես դպրոցում սովորելուն զուգընթաց` աշխատել եմ կոլտնտեսությունում։

18/02/2011

Ավելին

Փոխվել է Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը

ՀՀ կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։

17/02/2011

Ավելին

17/02/2011

Ավելին

Փոխվել է Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը

ՀՀ կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։ Այս որոշմամբ փոխվում է դեռեւս 2002 թվականին հիմնադրված Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը: Ստանալով ՊՈԱԿ-ի կարգավիճակ` ականազերծման կենտրոնը կարող է ավելի ճկուն գործունեություն ծավալել եւ ընդգրկվել միջազգային տարբեր ծրագրերում:

17/02/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը գիտության և մշակույթի գործիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության և մշակույթի գործիչներին, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին և պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2010թվականին կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը:

16/02/2011

Ավելին

16/02/2011

Ավելին

16/02/2011

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ փետրվարի 17-ին, ժամը 17.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ օտար լեզվի կենտրոնի ռուսաց լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցները: Լրագրողներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի փետրվարի 17-ին, ժամը 16.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16/02/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը գիտության և մշակույթի գործիչների հետ

<img width="250" height="140" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2011-02-16-a-1.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության և մշակույթի գործիչներին, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին և պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2010թվականին կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչության ուղղությամբ կատարվող աշխատանքներին` Սեյրան Օհանյանը չափազանց կարևորել է հասարակական աջակցության ցուցաբերումը այդ նվիրական գործին:

16/02/2011

Ավելին