Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացի:

16/03/2011

Ավելին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ի կատարումն ս.թ. մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:

14/03/2011

Ավելին

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին և զինծառայողներին

Սիրելի զինակից ընկերներ Դեկտեմբերի 3-ը, երբ ողջ աշխարհը նշում է սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց օրը, մեզ համար առանձնահատուկ իմաստ ունի, և բոլորս ավելի խորն ենք գիտակցում «Հաշմանդամների միջազգային օր» հասկացությունում ամփոփված ցավն ու խորհուրդը: Սպիտակի աղետալի երկրաշարժը, ապա Արցախյան ազատամարտը շատերին գամեցին սայլակին կամ պատճառելով առողջական անդառնալի վնասներ` զրկեցին լիարժեք աշխատելու և արարելու հնարավորությունից:

12/03/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Բրյուսելում

Հյուսիսատլանտյան դաշինիքի կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 11-ին հանդիպումներ է ունեցել իր գործընկերների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

12/03/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում մարտի 10-ին հանդիպել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակին և տնօրեն Գունար Վիգանդին:

11/03/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության /ՆԱՏՕ/ գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին:

10/03/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ, ըստ որի հայկական զինված ուժերի կրակի

ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո:

09/03/2011

Ավելին

Ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

01/03/2011

Ավելին

Պաշտպանության նախարարության նոր կայքի շնորհանդեսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը:

25/02/2011

Ավելին

Ռուսաց լեզվի լսարանի բացում ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ռուսաց լեզվի լսարան:

25/02/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 24-ին ընդունել է հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը:

24/02/2011

Ավելին

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Հայաստան

Փետրվարի 22-ից 24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները:

24/02/2011

Ավելին