Պաշտպանության նախարարության նոր կայքի շնորհանդեսը
25 Փետրվարի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ նոր կայքը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով իրականացնել հանրային իրազեկման գործառույթը:
Ներկայացրելով նոր կայքը` ՊՆ աշխատակից Հայկ Հարությունյանը նշել է, որ այն անընդհատ համալրվելու է և առաջիկայում ներառելու է նաև վիճակագրական տեղեկություններ:
[b]ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]