ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին
24 Փետրվարի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 24-ին ընդունել է հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ս.Կապինոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընթացիկ խնդիրներ:
Հյուրերի խնդրանքով Դ.Տոնոյանը ներկայացրել է նաև շփման գծում տիրող իրավիճակը: Երկուստեք կարևորվել են հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը: