ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ, ըստ որի հայկական զինված ուժերի կրակի

9 Մարտի, 2011 00:00
ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո:

Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլև ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար: Հարկ է նշել, որ Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության հորդորներին իրենց համաձայնությունը, այնինչ Ադրբեջանը շարունակում է դիպուկահարների միջոցով սադրանքներ իրականացնելու գործելակերպը:
  • Տարածել