Ռուսաց լեզվի լսարանի բացում ՀՀ պաշտպանության նախարարությունում
25 Փետրվարի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ռուսաց լեզվի լսարան:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:
[b]ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]