Ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստ

1 Մարտի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ կառավարության, ՀՀ նկարիչների և դիզայներների միության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ներկայացուցիչները: Պաշտպանության նախարարությանը ներկայացված 14 առաջարկություններից հանձնաժողովը առաջին փուլում ընտրել է տասը, որոնցից լավագույնները ընտրվելու են հաջորդ փուլերում:
  • Տարածել