ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

10 Մարտի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության /ՆԱՏՕ/ գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
  • Տարածել