Տեղի է ունեցել նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հիմնադիր նիստը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից որպես առողջապահական հասարակական կազմակերպություն գրանցվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Այդ կապակցությամբ մայիսի 29-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը:
29/05/2014
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
28/05/2014
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Մայիսի 27-ին, վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում:
27/05/2014
ԱվելինՊարգևատրվել են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է վերջերս ՌԴ-ում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի շրջանակում մաթեմատիկա, ինֆորմատիկա և ռազմական անգլերեն առարկայական առաջնություններին մասնակցած ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներին:
27/05/2014
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 25-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը:
26/05/2014
ԱվելինՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:
23/05/2014
ԱվելինԽրախուսելի է միայն առողջ, կառուցողական քննադատությունը
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որպես պաշտպանության բնագավառում տեղեկատվական քաղաքականություն մշակող ու իրականացնող մարմին, մշտապես ուշիուշով հետևում է էլեկտրոնային լրատվամիջոցներում, տպագիր մամուլում ու համացանցում բանակի մասին տեղեկատվական հոսքերին, ծավալվող քննարկումների ընթացքին ու զարգացումներին և հարկ եղած դեպքում հանդես է գալիս համապատասխան բացատրություններով ու մեկնաբանություններով:
23/05/2014
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Մայիսի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» գործողությանը և «Վճռական աջակցություն» ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստերին:
22/05/2014
ԱվելինՄոնթե Մելքոնյան. տաղանդավոր գիտնական և Ղարաբաղի ինքնորոշման պաշտպան
Մայիսյան փայլուն հաղթանակները, մասնավորապես` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը գնահատելիս կարևոր է թվում ոչ միայն Հայրենիքի պաշտպանի մարտական սխրանքի նշանակության իմաստավորումը, այլև նրա՝ որպես տաղանդավոր մարդու, հայրենասերի ու մտավորականի ներկայացումը:
21/05/2014
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
21/05/2014
ԱվելինՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մասնակցել են Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին
Մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել 28+1 ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:
21/05/2014
ԱվելինՏեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունը
Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ:
16/05/2014
Ավելին