Մամուլի հաղորդագրություն

26 Մայիսի, 2014 00:00
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 25-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Գարիկ Էդիսոնի Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
  • Տարածել