Մամուլի հաղորդագրություն

21 Մայիսի, 2014 00:00

ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Սեյրանի Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
  • Տարածել