Գործնական պարապմունքներ հրետանային ստորաբաժանումներում

Ապրիլի 21-ից 22-ը N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական մարտավարական մասնագիտական պարապմունքներ։

22/04/2022

Ավելին

Զորամիավորման սպաներն այցելել են հանրակրթական հաստատություններ

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով N զորամիավորման սպաներն այցելել են կցագրված հանրակրթական հաստատություններ։

22/04/2022

Ավելին

Պարզաբանում

Ի պատասխան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Մասնավորապես, տարբեր ժամանակահատվածներում ձևավորվել, միավորվել, կամ լուծարվել են զորամասեր, շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, տարածքներ և այլն։ Այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի, գույքի կամ ենթակառուցվածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանց, որպես պետական գույքի, արդյունավետ կառավարումը ենթադրում է փոխանցում պետական մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին՝ հետագա տնօրինման համար։ Հակառակ դեպքում, առաջանում է իրադրություն, երբ պաշտպանության նախարարությունը հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար, այն պարագայում, երբ այդ ռեսուրսները կարող էին ուղղվել այլ, շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, պետությունը, տարիներ շարունակ, պատկառելի գումարներ է ծախսում պաշտպանության նախարարության նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։ Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար։ Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռվում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման։

21/04/2022

Ավելին

Մասնագիտական պարապմունքներ

Ապրիլի 20-ից 21-ը հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

21/04/2022

Ավելին

Կրակային պատրաստության պարապմունքներ

N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

21/04/2022

Ավելին

Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

N զորամիավորումում ապրիլի 21-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։

21/04/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։

20/04/2022

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

Ապրիլի 20-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

20/04/2022

Ավելին

Սեզոնային սպասարկման աշխատանքներ

Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները:

20/04/2022

Ավելին

Այցելություն զորամասեր

Ապրիլի 19-ից 20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր:

20/04/2022

Ավելին

Արդյունքների ամփոփում

Ապրիլի 19-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022թ․ ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:

20/04/2022

Ավելին

Ստուգումներ մարտական հենակետերում

N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում ապրիլի 16-ից 19-ն անցկացվել են ստուգումներ։

19/04/2022

Ավելին