Հրամանատարաշտաբային մարզումներ
Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 3-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումներ:
03/05/2022
ԱվելինԴասախոսություններ զինծառայողների համար
«Հայաստանի պատմության թան¬գա¬¬¬րան» ՊՈԱԿ-ի նա¬խա¬¬ձեռնությամբ և ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ Երևանի կայազորի զորամասերում մեկնարկել է դասախոսությունների շարք։
03/05/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման և դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդման նպատակով զորամիվորումներից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:
03/05/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությանը
Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ:
03/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
03/05/2022
ԱվելինՍեզոնային սպասարկման աշխատանքներ
Մայիսի 2-ին հակաօդային պաշտպանության զորամասերում անցկացվել են ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ։ Զինծառայողներն իրականացրել են սպառազինության և ռազմական տեխնիկայի խնամքի, տեխզննման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ։
02/05/2022
ԱվելինՏեսական պարապմունքներ
N զորամիավորումում մայիսի 2-ին անցկացվել է տեղեկատվության արտահոսքի կանխարգելման վերաբերյալ հրահանգչամեթոդական պարապմունք։ Զինծառայողներին ներկայացվել են արտահոսքի հնարավոր վտանգներն ու կանխարգելիչ միջոցառումները, քննարկվել զինծառայողներին հետաքրքրող մի շարք խնդիրներ։
02/05/2022
ԱվելինԱնցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը
Ապրիլի 18-ից 21-ը N զորամասում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմերը:
02/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
02/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
01/05/2022
Ավելին«Զինուժ» 30.04.22
30/04/2022
ԱվելինԶինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ։ Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։
30/04/2022
Ավելին
Հայերեն
English
Русский