Մասնագիտական պարապմունքներ

21 Ապրիլի, 2022 15:47
Ապրիլի 20-ից 21-ը հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Զինծառայողներին ուսուցանվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, ճշգրտվել մարտական խնդիրները։

Պարապմունքներն ավարտվել են ստուգողական առաջադրանքներով։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության աստիճանը և մասնագիտական գիտելիքները։

  • Տարածել