Կրակային պատրաստության պարապմունքներ

N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 27-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

27/04/2022

Ավելին

Մեքենավարման պարապմունքներ

Մասնագիտական գիտելիքների և ռազմական տեխնիկայի տիրապետման հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 26-ին N զորամասի զինծառայողների հետ անցկացվել են տանկի և հետևակի մարտական մեքենայի վարման գործնական պարապմունքներ:

26/04/2022

Ավելին

Ուսումնական տագնապ

Զինծառայողների պատրաստության մակարդակը ստուգելու նպատակով ապրիլի 26-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ:

26/04/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

26/04/2022

Ավելին

Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 25-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։

25/04/2022

Ավելին

Ցուցադրական պարապմունքներ

Ապրիլի 25-ին N զորամասում, ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ցուցադրական պարապմունքներ:

25/04/2022

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը:

25/04/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

24/04/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ:

24/04/2022

Ավելին

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

Ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը:

22/04/2022

Ավելին

Քննարկում կին զինծառայողների հետ

ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատան¬քների բա¬ժան¬¬մուն¬քի սպա¬ներն այցելել են N զորամաս։

22/04/2022

Ավելին