…
20 Ապրիլի, 2022 17:09Ապրիլի 19-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022թ․ ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Զեկուցվել է մարտական պատրաստության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։