Այցելություն զորամասեր

20 Ապրիլի, 2022 17:10
Ապրիլի 19-ից 20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր:

Ստուգվել է անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարման կարգը, սննդի կազմակերպման գործընթացը։

Զորամասերի հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ցուցումներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։

  • Տարածել