«Զինուժ» 09.04.22
09/04/2022
ԱվելինՊԱՀՀ-ում ավարտվել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացը
Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:
08/04/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 8-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ:
08/04/2022
ԱվելինՇտաբային մարզումներ
N զորամասում ապրիլի 7-ից 8-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Անձնակազմը ցուցաբերել է կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում մարտական գործողությունների վարման բարձր պատրաստություն, կայացրել ուսումնամարտական խնդիրների լուծման հստակ և նպատակային որոշումներ և հաջողությամբ կատարել առաջադրված հանձնարարականները։
08/04/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունքներ
N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 7-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները և հաջողությամբ խոցել կրակադաշտի շարժական ու անշարժ թիրախները:
07/04/2022
ԱվելինՀանդիսավոր միջոցառում ՊՆ վարչական համալիրում
Մայրության ու գեղեցկության օրվա և Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ, տեր Մովսես վարդապետ Սարգսյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, կատարել ՀՀ ԶՈՒ կին զինծառայողների օրհնության կարգ։
07/04/2022
ԱվելինՄարզական միջոցառումներ կին զինծառայողների մասնակցությամբ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում և N զորամասի հրաձգարանում մարտի 9-ից ապրիլի 6-ը, կին զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել են սեղանի թենիսի, լողի և հրաձգության առաջնություններ։
07/04/2022
ԱվելինԶորամասերում անցկացվել են կանանց խորհուրդների նիստեր
N զորամիավորման զորամասերում ապրիլի 7-ին անցկացվել են կանանց խորհուրդների նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածության և կին զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, կարևորվել զինծառայող կանանց առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը։
07/04/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
07/04/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
06/04/2022
ԱվելինՀրամանատարական հավաքներ
N զորամիավորումում ապրիլի 5-ից 6-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ։
06/04/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
06/04/2022
Ավելին
Հայերեն
English
Русский