Զորամիավորման սպաներն այցելել են հանրակրթական հաստատություններ

22 Ապրիլի, 2022 16:28
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով N զորամիավորման սպաներն այցելել են կցագրված հանրակրթական հաստատություններ։

Հանդիպումների ընթացքում սպաներն ավագ դասարանների աշակերտներին ներկայացրել են ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, զինվորական ծառայության առավելությունները, պատասխանել  դպրոցականների հարցերին։

  • Տարածել