Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

14/05/2022

Ավելին

Հերքում

168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:

14/05/2022

Ավելին

Մարտական հերթապահության հերթափոխ

Մայիսի 13-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

13/05/2022

Ավելին

Մասնագիտական հավաքներ

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովան վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ մայիսի 11-ից 13-ն անցկացվել են զորամիավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական հավաքներ։

13/05/2022

Ավելին

Ստուգվել են հրամանատարների մասնագիտական գիտելիքները

N զորամիավորումում մայիսի 12-ից 13-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Ստուգվել են հրամանատարների մասնագիտական գիտելիքները, զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման հմտությունները, առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։

13/05/2022

Ավելին

Սեզոնային սպասարկման աշխատանքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում մայիսի 12-ին անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ։ Զինծառայողներն իրականացրել են ռազմական տեխնիկայի խնամքի, սպասարկման, տեխզննման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ։

12/05/2022

Ավելին

Հավաք-խորհրդակցություն

Մայիսի 11-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ընդգրկված N զորամասում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

12/05/2022

Ավելին

Ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

N զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 11-ին անցկացվել է գումարտակային ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

12/05/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

12/05/2022

Ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է ռազմական ոստիկանություն

Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:

11/05/2022

Ավելին

Պլանների ճշգրտման աշխատանքներ

N զորամիավորումում մայիսի 11-ին իրականացվել են մարտական պատրաստականության և կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ։ Ստուգվել են սպաների մարտական փաստաթղթերը, ներկայացվել առաջնային խնդիրները, համապատասխան ցուցումներ տրվել նախատեսված զորավարժությունների անցկացման վերաբերյալ։

11/05/2022

Ավելին