Անցկացվել է մարտավարական զորավարժություն
Մայիսի 11-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
11/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:
11/05/2022
ԱվելինԱնցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ
Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ:
10/05/2022
ԱվելինՇտաբային մարզումներ
N զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում մայիսի 10-ին անցկացվել են շտաբային մարզումներ: Ճշգրտվել են ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները, փոխգործակցության կարգը, քննարկվել մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, ինչպես նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցեր։
10/05/2022
ԱվելինՀրահանգչամեթոդական պարապմունքներ
Մայիսի 4-ից 10-ը N զորամիավորման զորամասերում անցկացվել են տեղեկատվության արտահոսքի կանխարգելման վերաբերյալ հրահանգչամեթոդական պարապմունքներ։ Զինծառայողներին ներկայացվել են արտահոսքի հնարավոր վտանգներն ու կանխարգելիչ միջոցառումները։
10/05/2022
ԱվելինՄասնագիտական գործնական պարապմունքներ
N զորամասի ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման և դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով մայիսի 10-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Իրականացվել են ականների տեղադրման ու քողարկման, ինչպես նաև տեղադրված ականների հայտնաբերման ու ոչնչացման գործողություններ։
10/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
10/05/2022
ԱվելինՀարգանքի տուրք է մատուցվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին
Մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում հավատարմագրված մի շարք պետությունների դեսպանությունների ներկայացուցիչների հետ, այցելել է Երևանի քաղաքային պանթեոն։
09/05/2022
Ավելին«Հաղթանակ» զբոսայգում անցկացվել է տոնական միջոցառում
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
09/05/2022
ԱվելինՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Մայիսի 9-ին ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
09/05/2022
Ավելին«Զինուժ» 07.05.2022թ.
07/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
07/05/2022
Ավելին
Հայերեն
English
Русский