Անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը

2 Մայիսի, 2022 17:41
Ապրիլի 18-ից 21-ը N զորամասում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմերը:

Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են առաջնության մեդալներով և պատվոգրերով։ Լավագույն մարզիկ զինծառայողները կընդգրկվեն զինված ուժերի հավաքականում, որը կմասնակցի հուլիս ամսին Ղազախստանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի Ռազմամարզական խաղերին։

  • Տարածել