Մարտական հերթապահության հերթափոխ

Մայիսի 6-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

06/05/2022

Ավելին

Գործնական պարապմունքներ

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման նպատակով մայիսի 5-ից 6-ը N զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը բացազատել և մարտական վիճակի է բերել հրետանային միջոցները, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

06/05/2022

Ավելին

Կրակային պատրաստության պարապմունքներ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ մայիսի 6-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները։

06/05/2022

Ավելին

Մարտավարական զորավարժություն

N զորամիավորումում ընթացող ճամբարային հավաքների շրջանակում մայիսի 5-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

05/05/2022

Ավելին

Ստուգումներ մարտական հենակետերում

N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում մայիսի 3-ից 5-ն իրականացվել են ստուգայցեր։ Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։

05/05/2022

Ավելին

Արդյունքների ամփոփում

N զորամիավորումում ամփոփվել են մայիսի 3-ին մեկնարկած հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները։ Քննարկվել է հրամանատարների կայացրած որոշումների և օպերատիվ գործողությունների մշակման արդյունավետությունը։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել մարզումների մասնակիցների մասնագիտական գիտելիքները, տվել արձանագրված թերությունների շտկման հանձնարարականներ։

05/05/2022

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ

Մայիսի 4-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պամանավորվածությունները:

04/05/2022

Ավելին

Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հլյուրընկալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությունը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ:

04/05/2022

Ավելին

Մասնագիտական վարժանքներ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 4-ին անցկացրել են ուսումնական վարժանքներ: Խաղարկվել են պատերազմական իրադրության ժամանակ պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ։

04/05/2022

Ավելին

Մեկնարկել են ճամբարային հավաքներ

Անձնակազմի դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով N զորամիավորումում մայիսի 4-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։

04/05/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ջուանշեր Բուրչուլաձեի հետ

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:

04/05/2022

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

04/05/2022

Ավելին