Հրամանատարաշտաբային մարզումներ

3 Մայիսի, 2022 17:51
Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 3-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումներ:

Առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ըստ ուղղությունների՝ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար: Ներկայացվել է  հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, ճշգրտվել գործողությունների հաջորդականությունը:

  • Տարածել