Հայտարարություն

2022 թվականի ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

20/05/2022

Ավելին

Հայտարարություն

2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

20/05/2022

Ավելին

Ցուցադրական զորավարժություն

N զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 20-ին անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի՝ հրաձգային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման և այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու կենդանի ուժը։

20/05/2022

Ավելին

Ուսումնական տագնապ

Ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանի ստուգման նպատակով մայիսի 20-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Ծավալվել են կառավարման կետեր, զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները և մարտական վիճակի բերել ռազմական տեխնիկան։

20/05/2022

Ավելին

Մարտական հերթապահության հերթափոխ

N զորամասում մայիսի 20-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

20/05/2022

Ավելին

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։

20/05/2022

Ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում: Զորամիավորման շտաբում նախարարը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարական կազմի հետ, քննարկել զինված ուժերի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

20/05/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

19/05/2022

Ավելին

Կրակային պատրաստության պարապմունքներ

Մայիսի 16-ից 19-ը զորավարժարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։

19/05/2022

Ավելին

Մարտավարական զորավարժություն

Մայիսի 19-ին N զորամասի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։

19/05/2022

Ավելին

Կապավորների հետ անցկացվել են վարժանքներ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգման նպատակով մայիսի 17-ից 19-ը N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Զինծառայողները նախորոշված շրջաններում բացազատել են կապի դաշտային հանգույցներն ու կատարել առաջադրված խնդիրները։

19/05/2022

Ավելին