Շտաբային մարզումներ
Հրամանատարական կազմի մարտի վարման գործնական հմտությունների զարգացման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մայիսի 17-ից 18-ն անցկացվել են շտաբային մարզումներ:
18/05/2022
ԱվելինՑուցադրական պարապմունք
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 18-ին անցկացրել են ցուցադրական պարապմունք։ Զինծառայողները ցուցադրել են հատուկ հնարքների, ինչպես նաև մարտավարական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտություններ։
18/05/2022
ԱվելինԿրակային պատրաստության տեսական պարապմունքներ
Մայիսի 18-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական պարապմունքներ։ Զինծառայողները ծանոթացել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների մարտավարական-տեխնիկական բնութագրերին և կիրառման առանձնահատկություններին։
18/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
18/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
17/05/2022
ԱվելինԳումարտակի մարտավարական զորավարժություն
N զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ։
17/05/2022
ԱվելինԱրդյունքների ամփոփում
ՀՀ ԶՈւ և ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ընդգրկված N զորամասում մայիսի 17-ին ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները։ Քննարկվել են առաջադրված խնդիրների կատարման ընթացքում ի հայտ եկած թերությունները, առաջիկա անելիքներն ու զինվորական ծառայությանն առնչվող մի շարք այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության մեջ առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ։
17/05/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
N զորամասի ականանետային ստորաբաժանումների զինծառայողների հետ մայիսի 17-ին անցկացվել են գործնական պարապմունքներ: Զինծառայողները կատարել են ականանետներից կրակի վարման վարժություններ, կատարելագործել նշանակետերի հետախուզման և կրակի կառավարման հմտությունները:
17/05/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
16/05/2022
ԱվելինԱնցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն
Մայիսի 17-ից 21-ը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ, անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։
16/05/2022
ԱվելինՀրահանգչամեթոդական պարապմունքներ
Մայիսի 10-ից 16-ը N զորամիավորման զորամասերում անցկացվել են տեղեկատվության արտահոսքի կանխարգելմանն ուղղված հրահանգչամեթոդական պարապմունքներ։ Զինծառայողներին ներկայացվել են տեղեկատվության արտահոսքի հնարավոր վտանգներն ու կանխարգելիչ միջոցառումները։
16/05/2022
ԱվելինՃամբարային հավաքներ
Զինծառայողների դաշտային վարժվածության ու դիմացկունության ամրապնդման, ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության և փոխգործակցության մակարդակի բարձրացման նպատակով N զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի մասնակցությամբ մայիսի 16-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։
16/05/2022
Ավելին
Հայերեն
English
Русский