Շտաբային մարզումներ

Հրամանատարական կազմի մարտավարական գիտելիքները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 23-ից 24-ն անցկացվել են շտաբային մարզումներ:

24/05/2022

Ավելին

Անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Մայիսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Պաշտպանության նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:

24/05/2022

Ավելին

ՊԱՀՀ-ում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքը

Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

23/05/2022

Ավելին

Մասնագիտական վարժանքներ

Մայիսի 23-ին զորամիավորումներից մեկի զենիթահրթիռային մարտկոցների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։

23/05/2022

Ավելին

Ամփոփվել են զորավարժության արդյունքները

Մայիսի 23-ին N զորամիավորումում ամփոփվել են ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության արդյունքները։

23/05/2022

Ավելին

Համերգներ զինծառայողների համար

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգներով հանդես է եկել մի շարք զորամասերում։ Երգչախմբի կատարմամբ զինծառայողների համար հնչել են Կոմիտասի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:

23/05/2022

Ավելին

Պատմության թանգարանում բացվել է «Զենք․ պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդես

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք․ պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։

22/05/2022

Ավելին

Հաղորդագրություն

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

21/05/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

21/05/2022

Ավելին

Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում

Մայիսի 20-ին, 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։ Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։

20/05/2022

Ավելին

Իրազեկման այց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի իրավական հարցերով օգնական Մանե Մարկոսյանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

20/05/2022

Ավելին