Ամփոփվել են զորավարժության արդյունքները

23 Մայիսի, 2022 15:49
Մայիսի 23-ին N զորամիավորումում ամփոփվել են ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության արդյունքները։

Զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, հրահանգներ տվել արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ, խրախուսական պարգևներ հանձնել զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
 

  • Տարածել