Մարտական հերթապահության հերթափոխ
Մայիսի 27-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
27/05/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
27/05/2022
ԱվելինՀավաք-խորհրդակցություն
N զորամասում մայիսի 26-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական պատրաստությանը, օպերատիվ իրավիճակին և զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Տրվել են ցուցումներ ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանի ստուգման և զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդման վերաբերյալ:
26/05/2022
ԱվելինՀակաօդային պաշտպանության պարապմունքներ
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մայիսի 24-ից 26-ը անցկացվել են մասնագիտական տեսական պարապմունքներ։ Զինծառայողներին ուսուցանվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման և խոցման կանոնակարգերը։ Պարապմունքներն ավարտվել են ստուգողական առաջադրանքներով։
26/05/2022
ԱվելինՃամբարային հավաքներ
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-ից 26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։ Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։ Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։
26/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
26/05/2022
ԱվելինՈւսումնական տագնապ
Մայիսի 25-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։
25/05/2022
ԱվելինԿրակային պատրաստության գործնական պարապմունքներ
N զորամիավորման հրաձգարանում մայիսի 25-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ստուգվել են տարբեր ստորաբաժանումների զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
25/05/2022
ԱվելինՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ
Մայիսի 23-ից 24-ը ՀՀ ԶՈՒ զորամասերի իրավաբանների և ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերով սահմանված իրավական կարգավորումների քննարկմանը:
25/05/2022
ԱվելինՀավաք-պարապմունքներ
Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մայիսի 23-ից 25-ը N զորամասում անցկացվել են հավաք-պարապմունքներ։ Հավաքի մասնակիցներին տրվել են անհատական հանձնարարականներ և խմբային առաջադրանքներ, ստուգվել է անձնակազմի մասնագիտական պատրաստության աստիճանը։
25/05/2022
ԱվելինՄասնագիտական պարապմունքներ
N զորամասի ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ մայիսի 24-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Իրականացվել են ինժեներական քողարկման, ականների հայտնաբերման և ոչնչացման գործողություններ։ Հրամանատարը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները։
24/05/2022
ԱվելինԴպրոցականներն այցելել են հրաձգարան
Դպրոցականների շրջանում զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով մայիսի 23-ին կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների մի խումբ աշակերտների այցելություն N զորամասի հրաձգարան։
24/05/2022
Ավելին
Հայերեն
English
Русский