Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են «Բաղրամյան» զորավարժարան

27 Մայիսի, 2022 18:21
ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այցելություն ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան։

Լրագրողները հետևել են հրթիռահրետանային ստորաբաժանումների զորավարժությանը՝ մարտական հրաձգությամբ։ Մինչև զորավարժության կրակային փուլի մեկնարկը՝ ներկայացվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, սպասարկող օդերևութաբանական կայանի և լիցքավորիչ մեքենայի մարտավարական տեխնիկական բնութագրերը։ Թիրախները խոցվել են բարձր արդյունավետությամբ:

Լրագրողներն այցելել են նաև ականանետային մարտկոցի ուսումնական կետ, որտեղ հետևել են հրետանավորների գործնական կրակային վարժանքներին։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընձեռվել է նաև կրակային պատրաստության սեփական հմտությունները ստուգելու հնարավորություն: Մարտական հրաձգության ընթացքում լավագույն արդյունք գրանցած լրագրողները խրախուսվել են պատվոգրերով։

  • Տարածել