ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

28 Մայիսի, 2022 12:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը:

  • Տարածել