ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

3 Հունիսի, 2022 17:18
Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

Հյուրերին է ներկայացվել ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը, քննարկվել են ռազմական կրթության ոլորտի բարեփոխումներին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

  • Տարածել