ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքը

13 Հունիսի, 2022 20:13
Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալ¬սարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Դասընթացի նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառա­վարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման և շտաբերի ծառայության վերաբերյալ:

  • Տարածել