Գործնական պարապմունքներ

13 Հունիսի, 2022 20:16
Հունիսի 13-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։
Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի տարածք՝ զբաղեցրած մարտական դիրքեր, շենք-շինություններ և հրամանատարական կետեր ներթափանցման անհատական ու խմբային հատուկ գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները։

  • Տարածել