Իրազեկման այց զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն այցելել են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանում։
01/07/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:
30/06/2022
ԱվելինՄարտական հերթափոխի նախապատրաստում
Հունիսի 29-ին և 30-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
30/06/2022
ԱվելինՀանդիպում նորակոչիկների հետ
Ամառային զորակոչի շրջանակում N զորամիավորման ղեկավար կազմը հանդիպել է ՀՀ զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների հետ, ներկայացրել ծառայության առանձնահատկությունները և պատասխանել նրանց հուզող հարցերին։
30/06/2022
ԱվելինԱյցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհայտ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։ Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:
29/06/2022
ԱվելինՏեսական և գործնական պարապմունքներ
Հունիսի 28-ին և 29-ին N զորամասի հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել և մարտական վիճակի են բերել կրակային միջոցները, իրականացրել կրակային մի շարք գործնական վարժանքներ։
29/06/2022
ԱվելինՄարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր
Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր։ Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։
29/06/2022
ԱվելինՄարտավարական զորավարժություն
N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Զորավարժության նպատակն էր անձնակազմի դաշտային վարժվածության ամրապնդումը և մարտական իրավիճակում ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացումը։
29/06/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
29/06/2022
ԱվելինԼրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Կենտրոնական հավաքակայան
Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՊՆ կենտրոնական հավաքակայան: Լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են զորակոչի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումների գործառույթներին, հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմաններին, զորակոչիկների ընդունման, գրանցման և բժշկական զննության կազմակերպման կարգին, հետևել զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:
28/06/2022
ԱվելինՃամբարային հավաքներ
Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամասի ուսումնական կենտրոններից մեկում հունիսի 28-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ:
28/06/2022
ԱվելինԱնցկացվել են գործնական պարապմունքներ
Հունիսի 28-ին N զորամիավորման զորամասերից մեկի կապի ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, կապի համակարգերի շահագործման, սպասարկման և կիրառման հմտությունները։
28/06/2022
Ավելին
Հայերեն
English
Русский